Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկա էր. ՀՔԾ
Ռուսաստանում այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով մահացած Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ, հայտնում է Հայկական ժամանակ։
Նույն այդ տեղեկություններով, նա այդ կարգավիճակով ՀՔԾ-ում հարցաքննվել էր:
Վկայի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն այլ մանրամաներ չեն նշել։
Նա 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը: Աշոտ Կարապետյանը Երեւան քաղաքի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2016 թվականին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...