ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ բռնցքամարտիկը 20-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Ֆրանսիայի Կահորս քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում փայլել է երիտասարդ բռնցքամարտիկ Սիրակ Հակոբյանը:
24-ամյա գյումրեցի մարզիկը 6-ռաունդանոց մարտի 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Գեորգի Խուցիշվիլիին:
Սա պրոֆեսիոնալ ռինգում Սիրակի 20-րդ հաղթանակն էր 4 պարտության դիմաց:
24-ամյա հայ բռնցքամարտիկը համարվում է Ֆրանսիայի ամենահեռանկարային բռնցքամարտիկներից մեկը: