Նախատեսվում է նոր խրախուսանքներ տրամադրել քրեակատարողական ծառայողներին
Արդադադատության նախարարությունը նախատեսում է մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով խրախուսել քրեակատարողական ծառայողներին։
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու առաջարկություն արդարադատության նախարարությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարությունը կարծում է, որ նախատեսվող խրախուսանքի տեսակների ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ և պատշաճ ձևով կատարելու աշխատանքում։
«Միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանվույն գնահատել ու խրախուսել ծառայողական և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշատակիցներին` դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության դերը»,- քննարկվող նախագծում ընդգծել է արդարադատության նախարարությունը։
Այժմ քրեակատարողական ծառայությունում կրծքանշանով խրախուսվում են Քրեակատարողական ծառայության պետի միջնորդությամբ՝ բացառապես արդարադատության նախարարի կողմից, իսկ մեդալով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում խրախուսանքի տեսակներն ընդհանրապես նախատեսված չեն: Նախարարությունն առաջարկում է այդ խրախուսանքների տրամադրումը լիազորել արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության պետին։
«Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ խրախուսանքի տեսակների շարքում «մեդալով» պարգևատրում և «քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում» խրախուսանքի տեսակներ սահմանելով հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ կերպով գնահատելու քրեակատարողական ծառայողի կատարած աշխատանքը»,- որպես հիմնավորում նշել է արդարադատության նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...