Ձերբակալել են Ռուսաստանում հայ գործարարի սպանության կասկածյալին. նա նո՞ւյնպես հայ է
Ռուսաստանի ոստիկանության ծառայողները պարզել են այս տարվա հունիսին Նովոսիբիրսկում հայազգի տղամարդու սպանության մեջ կասկածվող քաղաքացու ինքնությունն ու գտնվելու վայրը: Այս մասին հաղորդում է Նովոսիբիրսկի մարզի` ՆԳՆ գլխավոր վարչությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 25-ի երեկոյան Նովոսիբիրսկի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել: Ըստ ականատեսների` տղամարդը կանգնած է եղել Գոգոլ փողոցի թիվ 1 տան մոտ: Նրան է մոտեցել մոխրագույն Nissan մակնիշի հայկական համարանիշներով ավտոմեքենա: Մեքենան դանդաղեցրել է ընթացքը, հնչել են կրակոցներ: Վիրավորը հոսպիտալացվել է, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների ՝ զոհը 42-ամյա ձեռնարկատեր Անդրանիկ Մուրադյանն է:
Նոյեմբերի 17-ի գործողությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է այս սպանության մեջ: Նրա անունը չի նշվում:
Ասվում է միայն, որ տղամարդուն ձերբակալել են Կեմերովո քաղաքում վարձակալված բնակարանում, որտեղ նա թաքնվում էր ոստիկանության ծառայողներից:
«Նախնական տվյալներով` սպանվածի և կասկածյալի միջև կոնֆլիկտ է եղել ֆինանսական տարաձայնությունների պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նովոսիբիրսկի և տարածաշրջանի տարածքում կասկածյալի մասնակցությամբ այլ հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...