Արտակարգ դեպք Երևանում․ հնարավոր է եղել մի ամբողջ ընտանիք փրկել
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության բժիշկների հեթապահ 08 խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու:
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ 75-ամյա Սուսաննա Ն.-ն, 77-ամյա Ալբերտ Տ.-ն և մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Մուրացան», բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից բժիշկների հերթապահ 14 խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել նույն հասցեի բնակիչ, 1-ամյա Կարինե Ա.-ին, իսկ ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 24-ամյա Սյուզաննա Ա.-ին, 28-ամյա Ռուզաննա Ա.-ին, 23-ամյա Ռաֆայել Տ.-ին, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել, որ նույն հասցեից ժամը 22:00-ի սահմաններում նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Ռիմա Տ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորվել են բնակարանում առաջացած գազի արտահոսքից: