ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք ֆուտբոլային խաղի ժամանակ. գոլերից մեկի հեղինակը Յուրի Ուդունյանն է եղել
Ռուսաստանում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Երկրորդ դիվիզիոնի «Վոլգար»-«Լեգիոն Դինամո» խաղը, որն անցկացվել է Աստրախանում, ավարտվել է 1-1 հաշվով: Ընդ որում, հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ուդունյանը: Մրցավարի ավարտական սուլիչից հետո երկու ֆուտբոլիստներ սկսել են հարաբերություններ պարզել, վայրկյաններ անց վեճում ներքաշվել են մյուս խաղացողները, ու սկսվել է զանգվածային ծեծկռտուք, որին միացել են նույնիսկ պահեստային խաղացողներն ու երկրպագուները: