Փախուստի դիմած դատապարտյալին հսկել են ՔԿՀ երեք ծառայող. նրանք հարցաքննվել են
Այսօր լուսադեմին «Էրեբունի» ԲԿ-ից դատապարտյալ Արայիկ Սարգսյանի փախուստի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով (Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը) եւ ՀՀ ՔՕ 315 հոդվածով (Պաշտոնեական անփութությունը):
Մեր տեղեկություններով, դատապարտյալին հիվանդանոցում հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող, որոնք արդեն իսկ քրեական գործի շրջանակում հարցաքննվել են: Թե ինչպես է հնարավոր եղել, որ դատապարտյալի փախուստը դուրս է մնացել հսկիչների ուշադրությունից, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 05։00-ի սահմաններում. 1988 թվականին ծնված Արայիկ Սարգսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ է գտնվել. նա փախուստի է դիմել հիվանդասենյակից։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (գողություն)։
ՔԿԾ լրատվական ծառայությունը ներկայացրել է Սարգսյանի արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սև մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սև բլուզ, սև սպորտային հագուստ և հողաթափեր:
Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ՔԿԾ-ն խնդրում է զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...
Երևանում կրկին աղբաման են այրել
Քիչ առաջ Auroranews-ը ահազագ է ստացել, որ Նար-Դոս Տիգրան Մեծ խաչմերուկի մոտ կրկին աղբաման են այրել։