Նոր-Հաճնում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացած 4 երեխաների հայրը կգա Հայաստան. ԱԳՆ
Նոր Հաճնում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացած 4 երեխաների հայրն առավոտյան կլինի Հայաստանում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։
Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,–գրել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ մահացած 4 երեխաների հայրն ցանկացել է Ուկրաինայից Հայաստան վերադառնալ, բայց օդանավակայանում ձերբակալվել է, որովհետև շտապելու պատճառով չի լրացրել միգրացիոն փաստաթուղթը։
Նա խնդրել էր, որպեսզի իրեն թողնեն, որ վերադառնա ու մասնակցի մոր և երեխաների հուղարկավորությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 16–ին Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը` Ժաննա Սիմոնյանը և իր չորս թոռները` 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...