ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպան եղած երիտասարդի դեպքը
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություն է տարածել «Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպանություն գործած երիտասարդի դեպքի վերաբերյալ, որում նշված է.
«Սկսել եմ սեփական նախաձեռնությամբ քննարկում, իմ հանձնարարությամբ՝ իրականացվել է այց «Արմավիր» ՔԿՀ։։
Այս պահին հարկ եմ համարում նշել, որ առնվազն 2017 և 2018 թվականների մահվան, ներառյալ՝ ինքնասպանության դեպքերի կայուն ցուցանիշը վկայում է, որ դրանց պատճառների ու նպաստող պայմանների վեր հանմանն ու կանխարգելման ուղղությամբ համակարգային առումով բավարար աշխատանքներ առհասարակ չեն տարվում:
Ամեն ինչ ավարտվում է դեպքից դեպք քննություն տանելով ու վերջ։
Իրականում, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ։ Օրինակ՝ պետք է իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները, իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ և այլն:
Այս ամենի մասին կոնկրետ առաջարկներով խոսվում է իմ զեկույցներում։
Այս դեպքով կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...
ՈՒՂԻՂ. Նոր Երզնկա. գազաֆիկացման ծրագիր ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սո...