Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստների ողբերգական մահվան մասին. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել՝ կանանց թիմի ֆուտբոլիստների մահվան կապակցությամբ:

 

«Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ Ժաննա և Սերինե Միրոնյուկների ողբերգական մահվան մասին:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես վշտացած է տեղի ունեցածով և ցավակցում է ֆուտբոլիստների հարազատներին ու մտերիմներին»,- հայտնում են ՀՖՖ-ից:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Հաճնի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերվել էր 5 քաղաքացու դի: Մահացածները տան բնակիչներն էին` 77-ամյա Ժաննա Սիմոնյանը, 16-ամյա Էդուարդ Մ.-ն, 12-ամյա Սերինե Մ.-ն, 15-ամյա Տիգրան Ս.-ն և 14-ամյա Ժաննա Մ.-ն։