Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 2 բնակչի:
ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 31-ամյա և 25-ամյա երկու բնակիչ, կեղծ փողեր ձեռք բերելու և իրացնելու նախնական համաձայնությամբ, անհայտ անձից ձեռք են բերել և իրենց մոտ պահել ընդհանուր տասնվեց հատ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու նպատակով 2019թ. փետրվարի սկզբներին Երևան քաղաքում գործող բանկերից մեկի տարբեր մասնաճյուղերում մաս-մաս իրացրել են, ինչպես նաև կատարել են կանխիկացման փորձ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա և 25-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...
Երևանում կրկին աղբաման են այրել
Քիչ առաջ Auroranews-ը ահազագ է ստացել, որ Նար-Դոս Տիգրան Մեծ խաչմերուկի մոտ կրկին աղբաման են այրել։