Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին
Բալետմայստեր, Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի նախկին ղեկավար-գլխավոր փորձավար Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին:
Գրիգորյանը պահանջում է անվավեր ճանաչել թատրոնի տնօրենի՝ իրեն աշխատանքից ազատելու եւ բալետային խմբի ղեկավար-գլխավոր փորձավարի հաստիքը կրճատելու սեպտեմբերի 13-ի հրամանը:
Թատրոնի բալետային խմբի ղեկավար-գլխավոր փորձավարի հաստիքը կրճատվել է տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանի հրամանով՝ Օպերային թատրոնի բալետի արտիստների բողոքներից եւ խռովություններից հետո:
Կիրակոսյանի հրամանի մեջ, մասնավորապես, նշված էր՝ «Հաշվի առնելով, որ բալետային խմբի, գլխավոր բալետմայստերի, բալետային խմբի տեսուչների, փորձավարների գործառույթները կրկնվում են, ինչի արդյունքում խանգարվում է բալետային խմբի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, հանգեցնում կոնֆլիկտային տարբեր իրավիճակների, որոնք բացասաբար են անդրադառնում նաեւ բալետային խմբի առողջ մթնոլորտի, ներկայացումների որակի, ինչպես նաեւ ընդհանուր աշխատանքի արդյունքի վրա, կրճատել թատրոնի խմբի ղեկավար-գլխավոր փորձավարի հաստիքը»:
Արմեն Գրիգորյանը դատական հայցով պահանջում է նաեւ հարկադիր պարապուրդի այս ամբողջ ժամանակահատվածի գումարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...