Ավտոմաքսատանը «հնարամիտների» հերթ կանգնելու «բիզնեսը» կասեցվել է․ Անանյան
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հաստատեց, որ ավտոմաքսատան տեղափոխությունից հետո «հնարամիտ քաղաքացիները» մտածել ու գտել էին «բիզնեսի» նոր ձև․ հանում էին մեքենաների համարները, կանգնում էին հերթ ու առավոտյան իրենց «տեղը» վաճառում էին։
Անանյանի խոսքով՝ իրենք ահազանգել են այս խնդրի մասին իրավապահներին, և հիմա խնդիրն արդեն լուծված է։
Նշենք, որ Auroranews-ը բազմաթիվ զանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր պատմում էին խնդրի մասին, լրատվամիջոցը պարբերաբար տեղեկացրել էր Պետական Եկամուտների Կոմիտեի մամուլի խոսնակին, ով նշում էր, որ տեղյակ են խնդրից, սակայն իրավասությունը ոստիկանությանն է:
Բացի այդ Նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին ՊԵԿ-ը մտադիր է հայտարարել, որ այն մեքենաները, որոնք կներմուծվեն Վրաստանից, մաքսազերծում կանցնեն հենց Գյումրիի ավտոմաքսատանը։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Նա բացատրեց, որ մինչ այս այնտեղ են սկսել մաքսազերծել այն մեքենաները, որոնք ինքնուրույն են գալիս Գյումրի՝ սեփական ընթացքով։ Իսկ այսօրվանից, ըստ Անանյանի, նույն կերպ Գյումրիում մաքսազերծվելու են նաև տրեյլերներով բերվող մեքենաները։ Առաջիկայում էլ նույն բախտին կարժանանան բեռնարկղերով (փակ կոնտեյներներով) Հայաստան ներմուծվող մեքենաները։
Իսկ Նորագավթի ավտոմաքսատունը, ըստ Անանյանի, կաշխատի մինչև տարեվերջ՝ Երևանում կուտակված մեքենաները մաքսազերծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...
ՈՒՂԻՂ. Նոր Երզնկա. գազաֆիկացման ծրագիր ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սո...