ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը. ցուցարարների թիվը մի քանի հազար է կազմում
Այսօր ցուցարարները, որոնց թիվը մի քանի հազար է կազմում, հավաքվել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ նախատեսված է ընդդիմության հանրահավաքը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ցուցարարները պահանջում են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով:
«Արդեն 16-րդ տարին է, ինչ մենք կանգնած ենք Ռուսթավելի պողոտայում: Իշխանություններից և ոչ մեկը չի հասկացել, որ չի կարելի Վրաստանում ավտորիտար ռեժիմ հաստատել: Դա անհնար է: Այսօր մենք հավաքվել ենք այն պատճառով, որ վերջերս աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել: Իշխանությունը տապալել է համամասնական համակարգի անցնելու սահմանադրական բարեփոխումը: Մեզ դա խոստացել էին, սակայն 5 ամիս անց իշխանությունը փոշմանել է»,- հայտարարել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Անզոր Բիցաձեն:
Ռուսթավելի պողոտան շարունակում է փակ մնալ: Այնտեղ հինգշաբթի օրվանից վրաններ են տեղակայված, որտեղ մարդիկ գիշերում են, խարույկներ են վառում երկաթե տակառներում: Հանրահավաքի անցկացման վայրում ուժեղացվել է անվտանգության հսկողությունը:
Բողոքի ակցիային կարող եք հետևել «Ալիք մեդիա»–ի ուղիղ հեռարձակմամբ՝ հայերեն մեկնաբանությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...
ՈՒՂԻՂ. Նոր Երզնկա. գազաֆիկացման ծրագիր ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սո...