Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում Ջերմուկում՝ Էրիկ Գրիգորյանի և պատգամավորների մասնակցությամբ
Բնապահպան, ակտիվիստ Թեմինա Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ջերմուկում Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում , որին ներկա են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Մերի Գրիգորյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այլք:
«Հանդիպումը փակ է լուսաբանման համար։
Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են, որ Ամուլսար տանող ճանապարհները բացեն։
Հիշեցնեմ, որ Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործը տապալվեց, Իվանյան-Գրիգորյան քննիչ և նախկին ԲՆ նախարարի ազգակցական կապի բացահայտման պատճառով։ Ավելին ապօրինի ընդերքօգտոգարոծման փաստի առիթով հարուցված քրեական գործից էլ ոչ մի նորություն չկա։
«Էլարդն» էլ բազմաթիվ թերություններ բացահայտեց և տեսակոնֆերանսով ներկայացրեց։ Բայց ո՛չ ուրանի պաշարների մասին տեղեկատվությունը հիմք դարձավ, ո՛չ «Էլարդի» բացահայտումները, ո՛չ էլ նախարարության 13 կետից բաղկացած գրությունը։
Հիմա հարցերի հարցը, ինչո՞ւ է փակ այս քննարկումը, ո՛չ նախապես հայտարարվել է, ո՛չ էլ այս պահին թույլ են տալիս հեռարձակել»,- գրել է Ենոքյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...
ՈՒՂԻՂ. Նոր Երզնկա. գազաֆիկացման ծրագիր ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սո...