Խոշոր հրդեհ Արմավիր քաղաքում. այրվել է 6 հազար հակ անասնակեր, մոխրակույտի է վերածվել Lexus մակնիշի ավտոմեքենան
Նոյեմբերի 16-ին ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ: Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և այնտեղ եղած ողջ ապրանքները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել էին ողջ տարածքը, որպեսզի հրշեջները կարողանային անվտանգ կատարել իրենց աշխատանքը:
Կրակը ամբողջովին մարվել է, սակայն հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
«Հայկական ժամանակ». Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. 76 երեխա են որդեգրել
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօր...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...