Գյումրիում 28-ամյա աղջիկը ցած է ընկել պատուհանից. SHANTNEWS
Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները դեպքի վայրում կատարել են անհրաժեշտ գործողություններ:
Հարևանների խոսքով` 28-ամյա աղջիկն ապրում է հոր ու եղբոր ընտանիքի հետ, առողջական խնդիրներ ունի։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
«Հայկական ժամանակ». Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. 76 երեխա են որդեգրել
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...