Վստահ եմ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի ներկայացնելու. Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը վստահ է` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական չի ներկայացնելու։
«Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ պարզ ձևակերպում է իրենց իշխանության բնույթը՝ նրանք թքած ունեն ցանկացած այլ կարծիքի վրա, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է իրենց մերձավոր ընկերներին», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Սամսոնյանը։
Նա ընդգծեց՝ Արայիկ Հարությունյանը չունի որևէ կոմպետենտություն լինելու նախարար, բայց նախարար է, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ նա կոմպետենտ չէ լինելու վարչապետ, բայց վարչապետ է։
«Նրանք ստացել են իրենց ձայները և պատրաստ են որևէ զիջման չգնալու ճանապարհով իրացնել իրենց իշխանությունը», - ասել է Ն. Սամսոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...