Թանդիլյանը Քրեական օրենսգրքով սպառնաց Ջանջուղազյանին
ԱԺ ԼՀԿ խմբակցության անունից հանդես գալիս պատգամավոր Մանե Թանդիլյանը կրկնեց, որ օրենքը և կառավարության որոշումները սահմանել են բնապահպանական և այլ ծախսերի հստակ չափեր, որոնք 2020 թվականի բյուջեում չեն նախատեսվել։
Այս հարցը մի քանի անգամ բարձրաձայնվել է հենց Թանդիլյանի կողմից, և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ինչպես և այսօր, պատասխանել է, որ կառավարության որոշումները տալիս են ուղենիշներ, բայց եթե հենց ինքը՝ կառավարությունը, այլ բան է որոշում բյուջեի նախագիծը կազմելիս, ապա հիմնավորումներ ունի դրա համար։
Թանդիլյանն ասաց, որ սրանք առերևույթ խախտման դեպքեր են, և իրենք կարող են սեփական լիազորությունների չարաշահման դեպքերով իրավական լուծումներ տալ, ու այդ դեպքում կառավարությանը նույնիսկ իրավաբանները չեն փրկի։
«Հետևաբար, պարո´ն նախարար, Ձեզ պետք է նորից հորդորեմ այս խախտումը վերացնել, այլապես ստիպված կլինենք նաև որոշակի քրեական օրենսգրով նախատեսված տուգանքներ, տույժեր և պատասխանատվություն սահմանել, եթե այդ հարցը չլուծվի Ազգային ժողովի դահլիճում»,- ասաց Թանդիլյանը՝ դիմելով Ջանջուղազյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...