Գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել
Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալված փաստաբաններ Ալինա Ավետիսյանը եւ Նելլի Պապյանն ազատ են արձակվել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ փաստաբաններն ընդունել են առաջադրված մեղադրանքները եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն էլ մեր զրույցում ասաց, որ պալատի նախագահը հանդիպել է փաստաբաններ Նելլի Պապյանի և Ալինա Ավետիսյանի հետ:
Հակոբյանն ասաց, որ այս փուլում Ալինա Ավետիսյանը եւ Նելլի Պապյանը չեն ցանկացել օգտվել փաստաբանների իրավաբանական օգնությունից: «Անհրաժեշտության դեպքում Փաստաբանների պալատը նրանց կապահովի իրավաբանական օգնությամբ: Քննարկում է նաև փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ փաստաբանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով գումարը, խարդախությամբ հափշտակելու համար:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:
Այդ պատրվակով ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը՝ փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
«Հայկական ժամանակ». Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. 76 երեխա են որդեգրել
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօր...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...