Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` ՄԱՊ-ի Ալիկի` Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։
Նշենք, որ Ընդհանուր իրավասության դատարանն այսօր կեսօրից քննում էր Ալեքսան Պետրոսյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Նիստին մասնակցում էր նաեւ Ալիկ Պետրոսյանը, որը սակայն մեկնաբանություն տալ չցանկացավ:
Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով`նրա մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործին: Ալեքսան Պետրոսյանը գործի շրջանակներում ձերբակալված է եղել, սակայն ավելի վաղ դատարանը քննել է ձերբակալման որոշման դեմ պաշտպանի միջնորդությունն ու այն ճանաչել ոչ իրավաչափ։ Այս պահին նա ազատության մեջ է։
Ձերբակալված էր եղել նաեւ Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն նա նույնպես ազատ է արձակվել, թե ինչ հանգամանքներում, մեզ դեռևս հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...