Քաղաքականություն

ՔԿ-ն վարույթ է ընդունել Նազիկ Ամիրյանին առնչվող քրգործը

ՔԿ-ն վարույթ է ընդունել Նազիկ Ամիրյանին առնչվող քրգործը
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանին մասամբ պատկանող «Հայապակի» ընկերությունում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեն…

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանին մասամբ պատկանող «Հայապակի» ընկերությունում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեն ընդունել է վարույթ:

 

Այս մասին Armtimes.com-ի  հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Օրեր առաջ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության գույքը առերեւույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:

 

Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով:

 

Մասնավորապես, գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), ՔՕ 192-րդ հոդվածի 1-ին մասով (Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը), 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը դրդելը, օժանդակելը կամ կազմակերպելը):

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250