Փաշինյանը ԱՄՆ հայկական սփյուռքը համարում է տնտեսական կապերը զարգացնելու կարևոր ռեսուրս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու կարևորագույն գործոններից է նաև Միացյալ Նահանգներում շոշափելի տնտեսական գործունեություն իրականացնող հայկական սփյուռքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան միջոցառմանն իր ելույթում:
«Հայ-ամերիկյան բիզնես կապերը, տնտեսական կապերը զարգացնելու համար մենք ունենք շատ կարևոր ռեսուրս: Միացյալ Նահանգներում մեր սփյուռքի մի հսկայական հատվածն է, որը տնտեսական էական, շոշափելի գործունեություն է ծավալում: Եվ նաև սա է այն կարևորագույն գործոններից մեկը, որ պետք է նոր մակարդակի բարձրացնի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները »,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ կարող է վստահեցնել, որ թե Հայաստանի կառավարությունը, թե ԱՄՆ-ի կառավարությունը վճռական են այդ խնդիրը ձևակերպելու և լուծելու համար: Վարչապետն արձանագրեց, որ այս տարի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն են սկսել, որն արդեն որոշակի արդյունքներ է տալիս: «Վերջերս ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որտեղ հստակ երևաց, որ ԱՄՆ-ն Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը էականորեն ավելացնում է: Սա շատ լավ լուր է մեզ համար, սա համարում ենք կարևոր նշան, որ մեր գործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական բնագավառում պետք է ընդլայնվի և կոնկրետ արտահայտություններ ունենա »,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...