Հայաստանը փոխում է քաղաքացիություն տալու կարգը
ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետները։
«Քաղաքացիության մասին» ՀՀ գործող օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը մշակել է Արդարադատության նախարարությունը։ Այն այսօր տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
«Քաղաքացիության մասին օրենքի 29-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Հիշյալ ժամանակահատվածը բավականին երկար է և հաճախակի առաջ է բերում դժգոհություններ դիմումատուների մոտ»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Փոխարենը նոր օրենքով առաջարկվում է սահմանել 3-ամսյա ժամկետ` իննսուն աշխատանքային օր։
Այդ նպատակով Քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանը կներկայացվեն միայն ՀՀ ոստիկանության ներկայացրած բացասական եզրակացությունները:
Գործող օրենքով ՀՀ վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում ՀՀ նախագահին է ներկայացնում տվյալ անձին քաղաքացիություն շնորհելու, մերժելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն՝ կցելով հրամանագրի նախագիծը:
Օրենքի նախագծի հեղինակները նշում են, որ իրական կյանքում հաճախ առաջ է գալիս նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու հարց, ինչը կարող է անել միայն նախագահը:
Բայց քանի որ տվյալ դեպքում հրամանագիրն ընդունվել է վարչապետի առաջարկությամբ, հարկ է, որ վարչապետը կարողանա փոխել իր առաջարկը, ինչն օրենքով նախատեսված չէ։
«Հետևաբար, առաջարկվում է օրենքով կարգավորել հիշյալ հարցը՝ վարչապետին տալով իրավասություն փոփոխելու իր կողմից արված առաջարկությունը, և նոր առաջարկություն ներկայացնելու նախագահին»,–նշում են նախագծի հեղինակները։
Ի դեպ, Քաղաքացիության մասին օրենքն ընդունվել է 1995 թվականին։ Օրենքում ի սկզբանե քաղաքացիության շնորհման ու քաղաքացիությունից զրկելու համար նախատեսված է եղել 6–ամսյա ժամկետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...