Արարատ Միրզոյանը անդրադարձել է «Մել» ֆիլմին

Երբ խոսում ենք արվեստի մասին, մենք կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել, հասկանալ-չհասկանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, երբ լրագրողները խնդրեցին անդրադառնալ «Մել» ֆիլմին: Այնուհետև ԱԺ նախագահը ասաց, որ ինքը չի կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում կամ հավանում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

«Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է: Ես չեմ կարող պարծենալ, որ ես ամբողջությամբ հասկանում, կամ հավանում եմ օրինակ` Փարաջանովի նռան գույնը: Կիրառական արվեստի նմուշները շատ ավելի եմ հասկանում: Ես հասկանում եմ, որ սա շատ մեծ մեղք է, բայց վստահ չեմ, որ որևէ անտեղյակ մեկին կարող եմ ամբողջությամբ բացատրել ինչի մասին է, կամ այսինչ դրվագում Փարաջանովը այսինչ բանն է ուզեցել ասել: Սա չի խանգարում կիսել այլոց համոզմունքը, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսևորում է և հիանալի արվեստի նմուշ, որը համաշխարհային արվեստի շտեմարանում մի մեծ ներդրում է»,-ասաց նաև նշեց, որ համեմատություն չի անում, պարզապես գրոտեսկ է անում:

Մասնավորապես, «Մել» ֆիլմի վերաբերյալ Արարատ Միրզոյանն ասաց, որ Ֆիլմեր ստեղծվում են տարբեր բաների մասին։ «Սա կինոաշխարհ է, ես այստեղ մեկնաբանություն չունեմ։ Միայն կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմերն էլ կարող են գոյություն ունենալ»։
Ըստ նրա` 20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել, որ մարդիկ մի պահ հնարավորություն ունենան իրենց առօրյայից կտրվելու և մի հայացք էլ այս խնդրին նետեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իրենց շարքերում կան ավանդապահներ, Արարատ Միրզոյանը նկատեց.«Եթե նկատի ունեք, որ մեր շարքերում էլ կան ավելի պահպանողական  հոգեկերտվածքի, մտածելակերպի մարդիկ, ապա բոլոր տեղերում էլ կան՝ մեր շարքերում, իմ ընտանիքում էլ։ Իսկ ո՞վ ասաց, որ ես ավանդապահ չեմ»:

Քաղաքականություն

Պատահարներ