80-ամյա հայրը գտել է որդու դին. ողբերգական դեպք Արշալույս գյուղում
Մեր տեղեկություններով՝ երեկ` նոյեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արշալույս գյուղի դաշտերում 80-ամյա տղամարդը գտել է որդու դին։ Թոշակառու տղամարդն անմիջապես ահազանգել է շտապօգնություն։
Ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է, ու տեղեկությունը հաղորդել են իրավապահներին, որոնք նույնպես այցելել են դեպքի վայր։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացածը 55 տարեկան էր և ապրում էր Արշալույս գյուղում։
Իրավապահները պարզում են՝ տղամարդը հանկարծամահ է եղել, թե ոչ. հարցի պատասխանը կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
«Հայկական ժամանակ». Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. 76 երեխա են որդեգրել
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօր...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...