Թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:
Վերջինս դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:
Ռ. Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանությանը չի հայտնել անհայտ պատճառով:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում է նաև ժամացույցի արժեքը, որը, ըստ տեղեկությունների, մի քանի հազար դոլար արժե:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...