ORSIS-ի գործը ՔԿ-ից փոխանցվել է ՀՔԾ
Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի (ORSIS ապրանքանիշ) զինամթերքի գործարանի գործը, Քննչական կոմիտեից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Քրեական գործը փոխանցել են ՀՔԾ, գործը վարույթ ընդունվել, կատարվում է նախաքննություն»,- ասաց Մարինա Օհանջանյանը։
Հայաստանում քրեական գործ են հարուցել «ծառայության մեջ անփույթ վերաբերմունքի» գործով՝ ռուսական ընկերության մասնակցությամբ սպառազինության մատակարարման տենդերի տապալման պատճառով:
Մայիսին Հայաստանի ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակավորման չափանիշները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տենդերը փակել են առանց պատճառները բացատրելու: ORSIS-ը դիմել էր վերաքննիչ հանձնաժողով եւ իրավաբանի, որն իր շահերն էր պաշտպանում Հայաստանում, որի արդյունքում հայց էր ներկայացվել: Կատարվածի մասին տեղեկացվել էր նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
«Հայկական ժամանակ». Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. 76 երեխա են որդեգրել
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօր...