ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահը գեներալ–մայորի կոչում է շնորհել Արմեն Հարությունյանին․ ներկա էր նաև ՊՆ նախարարը
ՀՀ նախագահը նստավայրում ընդունել է Արմեն Հարությունյանին ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահական նստավայրում Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին:
Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ պաշտպանեք մեր երկրի սահմանները, որ որևէ մեկի մտքով չանցնի նույնիսկ ամենափոքր գործողություն սկսել»:
Գեներալ-մայոր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահություն համար՝ նշելով, որ իր փորձը, հմտություններն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել հայրենիքի պաշտպանության գործին:
Նշենք, որ Հարությունյանը հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ է նշանակվել 2017 թվականի մայիսի 25-ին:
Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայություն» մեդալներով, ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Վարչապետը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Եկա Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահի ընդունելությանը. Փաշինյան (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Եկա...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...