Բացահայտվել է 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 1992թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքը: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 05:40-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ է դիմել 1992թ. ծնված երիտասարդը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, ընդունվել վարույթ և կազմվել քննչական խումբ: 1992թ. ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող:
Հանցավոր արարքը կատարելու կասկածանքով 08.11.2019թ. ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 1954թ. ծնված Երևան քաղաքի բնակչուհի, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նույն օրը քննիչի որոշմամբ 65-ամյա կինը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 03-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը ընկերուհու հետ այցելել է 65-ամյա կնոջը: Ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում հյուրերը հայհոյանքներ են հնչեցրել 65-ամյա տանտիրուհու հասցեին, ինչի պատճառով վերջինս վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել 1992թ. ծնված երիտասարդի մարմնի տարբեր մասերին, ով դեմքի հատվածով վայր է ընկել, որից հետո դիմել է փախուստի:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն հարցաքննվել են մի շարք անձինք:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...