Արմավիրի մարզում բախվել են BMW X5 և Opel Vectra մեքենաները. ընտանիքի երեք անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Նորապատ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X5 մակնիշի 36 FQ 174 համարանիշի և Opel Vectra մակնիշի 36 AՏ 702 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և դուրս եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև հարվածել շինության քարե պարսպին։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկները, վիրավորներն էլ ընտանիքի անդամներ են։
Մանրամասները shamshyan.com-ում
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...