Նախարարը «թյուր ինֆորմացիա» է հայտնել․ Գոռ Սուջյանի գրառումն ու նախարարության պատասխանը
Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը՝ շարունակելով.
«Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։
Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»։
Հիշեցնենք, որ երգիչ Գոռ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ժողովուրդ ջան նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է, քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ՝ քանի որ մասնագետը այն անձն է, ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն եւ եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»:
Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ եւ եթե ինչ-որ մի բան տեսնեյի՝ որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»:։


Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...