Այլ
Վրաստանի նախագահի կայքը կոտրել են՝ տեղադրելով Սաակաշվիլիի նկարը
WRed
Անհայտ անձինք կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը և դրանում տեղադրել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ «I`ll be back» («Ես կվերադառնամ») մակագրությամբ, ТАСС-ին հայտնել է Զուրաբիշվիլիի խորհրդական Իրինա Շենգելիան:
«Մենք այժմ պարզում ենք, թե ինչ է եղել: Դրան միացել է նաև նախագահի անվտանգության ծառայությունը: Ամենայն հավանականությամբ, դա հաքերային գրոհ էր», - ասել է Շենգելիան:
Նրա խոսքով՝ վարչակազմի աշխատակիցները կայքի կոտրվելու մասին իմացել են ժամը ժամը 11:00-ից հետո: Դրանից հետո որոշում է ընդունվել անջատել ինտերնետ-պորտալը:
Վրաստանի ՆԳՆ-ում դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
WRed
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
WRed
Նոր մանրամասներ Անգլիայում հայտնաբերված 39 դիակով լի բեռնատարի դեպքից
WRed
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
WRed