Թրամփը հրապարակել է ալ-Բաղդադիի ոչնչացման ժամանակ վիրավորված շան լուսանկարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է վիրավոր այն շան լուսանկարը, որը մասնակցել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությանը: Թրամփը նաև նշել է, որ շունը շատ լավ է կատարել իր գործը
«Մենք գաղտնազերծել ենք այն հրաշալի շան լուսանկարը, որը հսկայական մեծ ծավալի աշխատանք է կատարել Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման ժամանակ»,- գրել է Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ շունն արդեն ապաքինվում է և գտնվում է լավ վիճակում:
Հիշեցնենք, որ երեկ Թրամփը հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ամերիկյան ուժերի՝ Իդլիբում իրականացված գործողությունների արդյունքում ոչնչացվել է Աբու Բաքր ալ-Բաղդադին: Նրա մարմնի մնացորդները սիրիական Իդլիբի Բարիշա գյուղից տեղափոխվել են Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազա:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Նոր մանրամասներ Անգլիայում հայտնաբերված 39 դիակով լի բեռնատարի դեպքից
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել Է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...