Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 14 տարի առաջ դաժան սպանության մասին
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 14 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություններ էին ստացել։ Խոսքը 14 տարի առաջ կատարված սպանության մասին էր։
Տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Մի քանի օր տեւած, այսպես ասած՝ դասագրքային ճշգրտությամբ կատարված աշխատաքի արդյունքում տեղեկությունները հիմնավորվեցին, նաեւ նոր հանգամանքներ ի հայտ եկան։ Փաստական տվյալների համաձայն՝ 2005 թվականի սեպտեմբերին Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում սպանվել էր 1937 թվականին ծնված մի կին, որը ժամանակավոր բնակվում էր ազգականի տանը։ Դեպքի օրը կնոջ եւ 1972 թվականին ծնված ազգականի միջեւ վեճ էր ծագել։ Այդ ընթացքում տղամարդը խեղդելով սպանել էր ազգականուհուն։ Հանցագործությունը թաքցնելու նպատակով էլ դին նկուղում թաղել էր։
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին Նոր Արեշի 11-րդ փողոցի այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը։
Օպերատիվ տեղեկությունները հաստատվեցին․ նկուղում հայտնաբերվեցին մարդու ոսկորներ ու հագուստի մնացորդներ։ Սպանվածի քույրը 2005 թվականին ոստիկանությունում հաղորդում էր տվել քրոջ անհետ կորելու վերաբերյալ՝ չիմանալով, որ նրան սպանել են։
47-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետական մարզադաշտում թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...