Ռազմական դրության պայմաններում առողջապահական կառավարումը կվերապահվի նախարարությանը
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվող վերջին հարցն է, որը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը:
Նա նշեց, որ օրենքի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նա ներկայացրեց, որ 90-ականներից սկսած՝ բժշկական օգնություն իրականացնող բուժհաստատությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել առողջապահության համակարգի մասնավորեցում, իսկ անկախության տարիներին առողջության առաջնային պահպանման համակարգի ապակենտրոնացման արդյունքում լիազորությունները պատվիրակվել են ՏԻՄ-երին: Արդյունքում հետևյալ իրավիճակն է.;
Ներկայում ՀՀ-ում գործում են 125 հիվանդանոցային կազմակերպություններ, 51-ը՝ Երևանում, 74-ը՝ մարզերում, 68-ը մարզային ենթակայության են, 36-ը՝ մասնավոր, 7-ը՝ այլ գերատեսչությունների ենթակայության:
Գործում են առողջության առաջնային ծառայություն մատուցող 360 հաստատաություններ, 86-ը՝ պոլիկլինիկաներ, գյուղական առողջության պահպանման 268 հաստատություններ:
Մասնավոր հիվանդանոցային բուժօգնություն սպասարկող հիմնարկներում է տեղավորված հանրապետության մահճակալային ֆոնդի 32 տոկոսը, մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որտեղ կենտրոնացված է առողջապահական համակարգի մարդկային ներուժի զգալի մասը:
«Ուստի, նրանց գործունեությունը դեր կունենա ռազմական դրության պայմաններում: Հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող միայն 17 կազմակերպություն և առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող մեկ հաստատություն է գտնվում Առողջապահության նախարարության ներքո, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն ՀՀ-ի վրա զինված հարձակման կամ պատերազմ հայտարարելու դեպքում՝ ռազմական դրության պայմաններում, կծագի առողջության պահպանման համակարգի միասնական կառավարման անհրաժեշտություն»,-ասաց առողջապահության փոխնախարարը:
Նշեց նաև, որ կառավարության որոշման համաձայն՝ սահմանված է զորահավաքային առաջադրանք ունեցող դեղարտադրող կազմակերպությունների ցանկ, սակայն հանձնարարությունը մինչ օրս սահմանված չի եղել որևէ օրենսդրական ակտով, նախագծով լրացվելու է նաև այս բացը, հետևաբար.
«Առաջարկվում է ռազմական դրության պայմաններում միասնական առողջապահական համակարգի ստեղծում, առողջապահական նախագծի ընդունմամբ բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների՝ անկախ սեփականության ձևից, կառավարման լիազորությունների վերապահում ՀՀ առողջապահական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին»,-ասաց Լևոն Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...