
Միքայել Սրբազանը պարտավոր է իր դիրքորոշումը փոխել. Հովիկ Աղազարյան

Միքայել Սրբազանը, ներողություն, բայց պարտավոր է իր դիրքորոշումը փոխել. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որից Սրբազանը հրաժարվել է։
Աղազարյանը համակարծիք չէ այն պնդման հետ, որ նման առաջարկով իշխանության ջրաղացին ջուր են լցնում՝ հաստատելով, որ հոգևորականները քաղաքականությամբ են զբաղվում։
«Հոգևորականը քաղաքացի է, պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումը անհանգստություն է առաջացնում։ Հիմա եթե բոլորի կողմից հարգված և ընդունված հոգևորականը գա, 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը, և բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին և գնան 26թ.-ի ընտրություններին, այստեղ դա նշանակում է, որ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությա՞մբ՝ ո՛չ, հոգևորականներն ընդամենը օգնում են այս ճգնաժամից դուրս գալ»,-ասել է նա։