ՈՒՂԻՂ. Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հայտնում են ԱԱԾ-ի՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու համար: Երեկ ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Տեսանյութը` Tert.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակ տարածքներում ծխելը կարգելվի․ մանրամասներ
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկը փորձառու չի, քայլել են՝ պաշտոններ ստացել․ Ծառուկյան
Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախ...
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...