ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պաշտոնատար անձինք բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ու հողամասերի գների, հասարակական նշանակության անշարժ գույքի միջին շուկայական վարձավճարի համակարգված դիտարկումներ անցկացնելու համապատասխան բաժնի ուժերով գործառույթը կատարելու փոխարեն՝ ձեռնարկել ու իրականացրել են նշված աշխատանքների գնման գործընթաց։
Հաղթած ընկերության հետ 2018 թվականի մարտի 6-ին կնքվել է 38․720․000 դրամի պայմանագիր։ Դրա շրջանակում, մարտի 6-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, պատվիրատուի տրամադրած տեղեկատվութան հիման վրա ընկերությունը ընդամենը կատարելով վերլուծություն՝ ներկայացրել է աշխատանքների կատարման հանձման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա ընկերությանը փոխանցվել է 15․488․000 դրամ։
Այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ հետագայում գործարքի ակնհայտ անշահավետ լինելու պատճառով 2018 թվականի հունիսի 25-ին պայմանագիրը լուծարվել է։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
«15 հոգով դուռը ջարդել են, Ռուսաստանի քաղաքացիներին շպրտել դուրս». Դոն Պիպոյի «օբյեկտում» լարված իրավիճակ է (տեսանյութ) Hraparak.am
Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...