Տավուշում «Նիվան» բախվել է ծառին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 03:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տավուշ գյուղի ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ք., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...
Հրավառությունից հետո այրվում է Մատենադարանի հարակից տարածքը (լուսանկարներ)
Երևանի 2801-ամյակի տոնական միջոցառումներից շրջանակումտեղի ունեցած հրավառությունից հետո այրվում է Երևանի «Հաղթանակի» զբոս...