Մեքենայից մարիխուանան նետել են «Կոշ» ՔԿՀ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, իրացնելով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Երևան-Գյումրի մայրուղում կանգնեցրել են քաղաքացի Մ․ Կ․-ի ավտոմեքենան։ Այդ ընթացքում ուղևոր Դ․ Գ․-ն ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 0․82 գրամ քաշով զանգված։
Նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ծառայողական պարտականությունները կատարելիս, նկատել են, որ Արթիկ-Ալագյազ ճանապարով ընթացող մեքենան դանդաղեցրել է ընթացքը, և մեքենայից պարսատիկով կասկածելի առարկա է նետվել բնակելի տարածք։ Անմիջապես զննության ենթարկելով նշված տեղամասը՝ աշխատակիցները հայտնաբերել են լուսարձակող առարկային ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․50 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...
Հրավառությունից հետո այրվում է Մատենադարանի հարակից տարածքը (լուսանկարներ)
Երևանի 2801-ամյակի տոնական միջոցառումներից շրջանակումտեղի ունեցած հրավառությունից հետո այրվում է Երևանի «Հաղթանակի» զբոս...