«Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են
«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերիյ Օսիպյանը։ Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, և երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։
Սմբատյանին նշանակել են քրեական հետախուզության վարչության պետ։ Շաբաթ օրը մարզային ոստիկանության 2 վարչությունների՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի պետերն էլ են ազատվել, երեկվա դրությամբ նրանց տեղը դեռ թափուր էր։
Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից և առանցքային պաշտոնները համալրել յուրայիններով։ Մի քանի օր առաջ էլ ազատվեց Արագածոտնի մարզային ոստիկանապետը, և նշանակվեց ԺՊ-ի կուրսեցի Վահան Աղգաշյանը։ Սյունիքի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը նույնպես, ըստ տեղեկությունների, նրա կուրսեցին է։
Ոստիկանության լրատվականից հաստատեցին Ռոբերտ Սմբատյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու լուրը, իսկ թե ինչով են պայմանավորված համակարգում վերջին փոփոխությունները, պատասխանեցին, որ «մշտապես կադրային տեղաշարժեր են կատարվում՝ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության...