Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կան ծանր վիրավորներ (տեսանյութ)
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel», «Mercedes» (վարորդ՝ Վալոդյա Խ., ծնված 1986 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Ռենիկ Ս., ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Հայկ Ե., ծնված 1964 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Վարորդները՝ Վալոդյա Խ.-ն, Ռենիկ Ս.-ն, ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հայկ Ե.-ն, հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները Ռենիկ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հայկ Ե.-ինը և Վալոդյա Խ.-ինը՝ ծանր: Վալոդյա Խ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
«15 հոգով դուռը ջարդել են, Ռուսաստանի քաղաքացիներին շպրտել դուրս». Դոն Պիպոյի «օբյեկտում» լարված իրավիճակ է (տեսանյութ) Hraparak.am
Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...