Պատահարներ

Դպրոցներից մեկում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին. ՔԿ

Դպրոցներից մեկում  չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց…

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերեւույթ յուրացումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ պարզվել է, որ «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2005-2018թթ. զբաղեցնելով նշված դպրոցի տնօրենի պաշտոնը  եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2011թ. հուլիսի 1-ից մինչեւ 2015թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող մի շարք անձանց, կազմել ու հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր,  պետական բյուջեից ելքագրել եւ յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 2.295.546 ՀՀ դրամ գումար:

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` նշված դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ  կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250