Վլադիմիր Պուտինը և Էրդողանը վաղը կհանդիպեն Սոչիում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հոկտեմբերի 22-ին անցկացվելիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը՝ չբացառելով, որ առաջնորդներն առանձնազրույց կունենան։
«Բանակցություններ տեղի կունենան ոչ մեծաթիվ պատվիրակությունների կազմով։ Չի բացառվում, որ Պուտինն ու Էրդողանը կզրուցեն առանձին։ Այնուհետև առավել ընդլայնված ձևաչափափով կկայանա աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին»,- ասել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի կապերը լավ են զարգանում, կան լավ արդյունքներ համագործակցության բոլոր ուղղություններով, աճում է երկկողմ ապրանքաշրջանառությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության...