Հայաստանը տարածաշրջանում ապրելու համար ամենաթանկ երկիրն է
Կյանքի արժեքի ցուցանիշներով Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։ Այս մասին վկայում են կյանքի արժեքի և որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Numbeo-ի հրապարակած տվյալները։
Վարկանիշում Հայաստանը գտնվում է 87-րդ հորիզոնականում։ Վրաստանը զբաղեցնում է 116-րդ, իսկ Ադրբեջանը՝ 122-րդ տեղը։
Տարածաշրջանի այլ երկրներից Թուրքիան ցուցակում 93-րդն է, Ռուսաստանը՝ 104-րդը։
Numbeo-ի ինդեքսը ձևավորվում է մի շարք գործոնների հաշվառմամբ, այդ թվում՝ կյանքի արժեքը, սննդամթերքի և բնակարանի գները, հանցավորության մակարդակը, առողջապահության և տրանսպորտի որակը, ինչպես նաև այլ ցուցանիշներ։
Նմանատիպ հոդվածներ
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի համար դիմող քաղաքացիներին
Ծանուցում վիզայի դիմորդների համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համ...
Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կո...