Մայրերը ծննդաբերություններին եկել են ալկոհոլի ազդեցության տակ. մանրամասներ Նովոկուզնեցկի ծննդատան ողբերգական դեպքից
Կեմերովոյի մարզի նահանգապետը Նովոկուզնեցկի ծննդատանը նորածինների մահվան մեջ մեղադրել է մայրերին։
Իլյա Սերդյուկի խոսքով՝ նորածինները վաղաժամ են ծնվել, շատ մայրեր հիվանդանոց ընդունվելուց առաջ բժիշկների հսկողության տակ չեն եղել, իբր «չեն հոգացել իրենց առողջության մասին։ Նրանք նույնիսկ չարաշահել են ալկոհոլը՝ ծննդատուն ժամանելով ալկոհոլի ազդեցության տակ։ Նահանգապետը նաև պաշտպանել է ծննդատան աշխատակիցներին։
«Հանրությունն առաջինը մեղադրեց բժշկական անձնակազմին, բայց ես կպաշտպանեի նրանց: Եվ մեր տվյալների, մեր վերլուծության հիման վրա մենք հակված չենք հավատալ, որ հիվանդանոցում ներհիվանդանոցային վարակ է եղել», - նշել է նա։
Հիշեցնենք` ՌԴ Քննչական կոմիտեն Կեմերովոյի մարզում քրեական գործ է հարուցել անփութության և անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածներով՝ Նովոկուզնեցկ քաղաքում ծննդատանը նորածինների մահվան դեպքերի առթիվ։ Քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ամանորի օրերին բժշկական հաստատությունում մահացել է ինը նորածին։
Նմանատիպ հոդվածներ
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի համար դիմող քաղաքացիներին
Ծանուցում վիզայի դիմորդների համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համ...
Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կո...