ՔԿ-ն հերքել է զինծառայողի մահվան գործով 9 անձանց ձերբակալման մասին լուրը
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հերքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակումը՝ նշելով, որ զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է միայն մեկ անձ։
«2026 թվականի հունվարի 16-ին հայտնել եմ, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ: Հավելեմ՝ այդ անձն այս պահին կալանավորված է:
Վերահաստատում եմ՝ քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած միայն մեկ անձ է ձերբակալված եղել»,- նշել է Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նմանատիպ հոդվածներ
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կո...
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի համար դիմող քաղաքացիներին
Ծանուցում վիզայի դիմորդների համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համ...