Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա
ՀՀ կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Օրինագծի նպատակը որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման պահանջի հստակեցումն է։
Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ավտոտրանսպորտային միջոցների շարքում ներառել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները։
Արդյունքում կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի համար դիմող քաղաքացիներին
Ծանուցում վիզայի դիմորդների համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համ...
Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կո...