«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակը պատասխանել է Տարոն Չախոյանի հայտարարությանը
«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հնչեցրած պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։
Նրա խոսքով՝ Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելու ամբողջ ընթացքում իր ամբողջ աշխատավարձը կամավոր կերպով փոխանցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ թոշակառուներին և սոցիալապես անապահով մյուս շերտերին աջակցելու նպատակով։
Ղահրամանյանը նշել է, որ համապատասխան հրապարակման հղումը և անդորրագրերը հրապարակված են դեռ անցած սեպտեմբերին Նարեկ Կարապետյանի կողմից արված գրառման մեջ։
Պատասխանելով Տարոն Չախոյանի հրապարակած տեսանյութին՝ մամուլի խոսնակը նաև նշել է, որ ՀԷՑ տնօրենների խորհրդի աշխատավարձը վճարվում է Սամվել Կարապետյանի սեփական միջոցներից։
«Իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է, ոչ թե բարձր աշխատավարձերի ու միլիոնավոր պարգևավճարների մասին»,- ընդգծել է Ղահրամանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին, ըստ որի՝ պատրաստ են վարչապետ աշխատել 1 դրամով։
Նմանատիպ հոդվածներ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...
Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...